Իմ պայքարն ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական, իրական սիրո, այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած, հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ, եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասելուց, պայքարելով առաջ գնանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել