Երեկ մի խումբ երիտասարդներով փակել էինք Օպերայի մուտքը պլակատներով, որի վրա գրված էր` «Armenia is not for sale»՝ «Հայաստանը չի վաճառվում», որով դիմավորում էինք արքայազն Չարլզին :Ճ բայց ինչպես նախորդ օրը այս անգամ էլ թռավ, թեպետ այդ պլակատներով փողոցի վրա էինք կանգնած և անցնող-դառնող չարլզները տեսնում էին, թե ինչ առիթով ենք հավաքվել.... Բայց ահա հրաշք, իմացանք, որ Անգլիայի դեսպանը դեռ չի հեռացել, գնացինք նրա մեքենայի մոտ կանգնեցինք, որ գոնե սրան դիմավորենք, և ի՞նչ եղավ, դեսպանը կնոջ հետ դուրս էր գալիս Օպերայի շենքից և տեսնելով մեզ պլակատներով՝ վախից կանգ առավ, ամուր սեղմեց կնոջ ձեռքը :Ճ Երևի մտածեց՝  տեռորիստ ենք :ՃՃ Ստիպված իրեն մոտեցանք .... և ասացինք դեմքին էն, ինչ մտածում էինք, որ երկու օրա ուզում ենք Չարլզին տեսնենք, բայց նա փախնում է, որ մենակ մեր դիակների վրայով ինքը հանք կբացի Ամուլսարում, որ մենք մինչև վերջ գնալու ենք, քրտնած դեսպանը երկար պաշտպանողական ֆռազներից հետո ասաց` «your message will be delivered», մենք էլ ասացինք՝ դե եսիիիիիմ թե ... :ՃՃՃ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել