Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բաց հագուստով նկարահանվել է InStyle հանդեսի դեկտեմբերյան համարի շապիկի համար:

Ֆոտոսեսիայի ժամանակ 49-ամյա դերասանուհին եղել է Valentino Haute Couture-ի կանաչ զգեստ-թիկնոցով՝ նախշակարված պայետկաներով, եւ պլատֆորմով բարձրակրունկ ոսկեգույն կոշիկներով: Զգեստն ամրացված էր միայն մեկ տեղում՝ Լոպեսի պարանոցին, եւ ամբողջովին մերկացրել է նրա մարմնի աջ մասը: «Ես հոգ եմ տարել իմ մասին, եւ այժմ դա երեւում է»,- հայտարարել է դերասանուհին հանդեսին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել