ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի բովանդակության առանցքային բաղադրիչներից մեկն, անշուշտ, Իրանի դեմ իրականացվող քաղաքականությունն է և դրա հետ կապված՝ տարածաշրջանի երկրների դիրքորոշումները ճշգրտելը, հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելը: Իսկ այն իրողությունը, որ նման ոչ հրապարակային քննարկումներ եղել են Բոլթոնի անցկացրած բոլոր մակարդակի հանդիպումներում, անհերքելի է՝ անգամ հաշվի առնելով տարածված պաշտոնական հաղորդագրություններում, հայտարարություններում կիրառված ձևակերպումների տրամաբանությունը:

Ինչ խոսք, վերոնշյալի համատեքստում Վրաստանի մոտեցումը հիմնականում կանխատեսելի է. Թբիլիսին հնարավորինս կաջակցի նշված և, առհասարակ, ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված որևէ գործընթացի՝ հաշվի առնելով երկու երկրների փոխհարաբերությունների բնույթը:

Վսահաբար, բանակցությունների և սակարկությունների առանցքային մասը տեղի է ունեցել Բաքվում և Երևանում, որոնք շատ ավելի էական նշանակություն ունեն Իրանի դեմ իրականացվող քաղաքականության առնչությամբ՝ անշուշտ, հաշվի առնելով երկու դերակատարների աշխարհագրական դիրքը, Թեհրանի հետ ունեցած միջպետական հարաբերությունների մակարդակը և այլն: Իսկ նույն հարցի հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր համեմատականներ անցկացնելիս անհերքելի է Ադրբեջանի առավելությունը, ընդ որում՝ ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությունների նախաձեռնման պարագայում: Նշվածի ամենաառաջնային հիմնավորումը, թերևս, Իրանի հետ հարաբերությունների կարևորությունն է, որը Հայաստանի պարագայում վիճարկման ենթակա չէ։ Իհարկե, պակաս նշանակալից գործոն չէ նաև ընդհանրապես արտաքին քաղաքականության ուղղությամբ Երևանի վարքի սկզբունքային և հրապարակային բնույթը:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել