Հարգելի գործընկերներ,

3 հարցադրումներ ունեք, երեքն էլ պարզաբանեմ.
1. Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ առկա է, հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը: Տեսանյութը միջադեպի օրը դիտել են բժիշկները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Չէինք հրապարակում՝ մտածելով, որ մեր երկրում նման ավանդ ունեցող մարդկանց ստորագրությունը որևէ մեկի մոտ կասկած չէր առաջացնի։ Փաստորեն, սխալվեցինք: Վաղը տեսանյութը լրատվամիջոցները կհրապարակեն:
2. Հարցադրում կա, որ ստորագրածներից ոմանք ներկա չեն եղել միջադեպին: Այո, ներկա չեն եղել, բայց դասավանդել են ՀԱՊԿ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին և բավականին ծանոթ են համալսարանական հատվածի նրա կենսագրությանը։ Թերևս, միգուցե նաև նրանց կողմից անհապաղ ստորագրահավաք-բաց նամակ նախաձեռնելը դրանով էր պայմանավորված: 
3. Տեսակետ է հնչում, որ բաց նամակի բովանդակությունը չափազանցված է: Տեսակետ ունենալու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց Ճշմարտությունը միշտ մեկն է լինում: Բնականաբար, տարատեսակ շահարկումներ կարող են լինել, փաստը մեկն է և անհերքելի, որը, ի դեպ, անգամ չի հերքում միջադեպի «հերոսը», պարզապես մեղմացնում է իր արարքը, ինչն ինքնապաշտպանության տեսանկյունից բնական է:

ՀԳ. Տեսանյութի բնօրինակը վաղվանից պատրաստ ենք տրամադրել բոլոր ցանկացողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել