Կցանկանայի այսօր տեսնել Ռոբերտ Քոչարյանին Արցախի նախագահի պաշտոնում, քանի որ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու։

Տեսեք, Ռոբերտ Քոչարյանին չկա այլընտրանք Հայաստանի ու Արցախի պետական անվտանգության ու, ի վերջո, քաղաքական էլիտա ձևավորելու հարցում (եթե կա, քննարկենք)։ Այս պայմաններում մտահոգություններս առ այն են, որ վարչապետն այսօր հայտարարեց, թե Արցախի հարցում ինքը հաշվի է նստելու ձևավորվելիք ԱԺ-ի (միայն պատկերացրեք այդ ԱԺ-ի որակի, անկախության ու Կառավարությանը հակակշռելու պոտենցիան) և ժողովրդի հետ (ժողովրդի 50%-ից ավելին թե՛ Երևանի ավագանու, թե՛ ՏԻՄ ընտրությունները բոյկոտում է՝ չմասնակցելով, մնում է մյուս 50%-ը, որը մեծամասամբ ՔՊ-ի և որոշակիորեն մնացյալ ուժերի էլեկտորատն է, իսկ ՔՊ-ի էլեկտորատում մի զանգված էլ՝ 50-100 մարդ, դրսևորում են խուժանին վայել վարքագիծ (օգոստոսի 17-ի խայտառակ և մնացյալ հանրահավաքներում, հոկտեմբերի 2-ին Շառլի մահը վուվուզելային ու հրագային տրամադրություններով հիշատակելը և այլն), ու էս կամազուրկ ու անսկզբունքները, որոնք, ի դեպ, էսօր հայհոյում էին նույն Ալենին ու Լենային իրենց տկարամտության պատճառով, Փաշինյանի կողմից որակվում են որպես ժողովուրդ, մինչդեռ իրենց առաքելությունն է ստեղծել լեգիտիմության ու ժողովրդականության պատրանք, իլյուզիա, միաժամանակ լինել գործիք աջ ու ձախ շանտաժ անելու համար. մի՞թե էս տկարամիտ ու մոլեռանդ խուժանն է հակակշռելու Փաշինյանին, որը ծափահարում է ու դըմփ-հու է անում՝ անկախ ամեն ինչից)։

Այսպիսով՝ ֆիքսելով, որ ո՛չ խուժանը, ո՛չ ձևավորվելիք ԱԺ-ն իրական հակակշիռներ չեն սուպերվարչապետական կոստյումը հաճույքով կրող Փաշինյանին, հակառակը՝ կոչված են վերջինիս շողոքորթելու, դիֆերամբներ ձոնելու ու դըմփ-հու անելուն, նաև փաստենք, որ մեր միակ խնդիրն է հայոց պետականության ու Արցախի հարցը, քանի որ հանուն զոմբի զանգվածի սթափեցման, իրենք իրենց խելքի գալուն, ավելի լավ է ոչ թե համոզելու կամ բացատրելու մեթոդի կիրառումը, այլ իրենց իսկ տեսնելն ու իրենց իսկ մաշկի վրա ամենը զգալը։ Այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ Արցախի նախագահ՝ օգտվելով իր բացառիկ լեգիտիմությունից, ու երաշխավորել պետականության անվտանգությունը, մինչ սթափեցումը տեղի կունենա ու թմբուկ-վուվուզելով եկածին դուդուկով կճանապարհեն իրեն իսկ բերածներն ու կփնտրեն նոր տեր, քանի որ պլեբեյական խուժանին միշտ տեր է հարկավոր։ Այդժամ կհրավիրեն երկրորդ նախագահին, ով, իրոք, ունակ է ձևավորելու էլիտա ու լինելու պետականության առհավատչյան։

Թեպետ, հաշվի առնելով երկրորդ նախագահի անձնային ու կամային հատկանիշները, լայնախոհ ու հեռատես քաղաքականությունը՝ կարծում եմ՝ այս տարբերակը որքան էլ լավն ու իրատեսական է, դժվար թե իրականանա։

Ինչևէ, արևմտյան «սորոսածին» բարքերի՝ վերջին տարիներին Հայաստանում արմատավորումը, Սերժ Սարգսյանի իշխանության թույլ լինելն ու պետությունը գրանտալափ սրիկաներին հանձնելն (ի դեպ, այդ տականքներին չի հետաքրքրում նույնիսկ իրենց շահառու փոքրամասնությունների իրավունքը․ նրանք միտված ու ունակ են ամեն պղծության, միայն թե գրանտը լափեն), ՌԴ հանդեպ մեր ոչ դաշնակցային, ավելի շուտ ստրկական քաղաքականությունը, որի հիմքերը դրեց Սերժ Սարգսյանը, իսկ հիմա էլ՝ Փաշինյանը, և այլ ֆակտորների առկայությունն այսօր փոշիացրել են մեր՝ առանց այն էլ սակավ միջազգային վարկն ու դիվանագիտական սկզբունքայնությունը, մինչդեռ այսօր Հայաստանն, ուզած թե չուզած, կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական խճանկարի կենտրոնում, բացի նրանից, որ առկա է Արցախյան կոնֆլիկտը, նաև աշխարհագրական դիրքի առումով բուֆերային գոտի ենք դարձել՝ լինելով Մերձավոր Արևելքի թիկունքը, ԱՄՆ հակառակորդ Իրանի (որի հետ օրերս սատկացրինք մեր հարաբերությունները) հարևանը, վաղեմի թշնամիներ Ադրբեջանի ու Թուրքիայի արանքում ու ռուսական վերջին կետը տարածաշրջանում։

Վերելակներում բանակցող ու բանակցություններից հետո լայվ անողին դժվար թե վստահեն խոշորագույնները․ մեզ պետք է խոշոր գործիչ ու թե կա այս իրավիճակում այլընտրանք Քոչարյանին, խնդրեմ, առաջարկե՛ք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել