«Հայ-իրանական սահմանը մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, մեր պետականության շարունակականության և ամրապնդման բաղադրիչներից մեկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք ադրբեջանա-թուրքական թշնամական շրջափակման մեջ, թշնամական միջավայրում, հետևաբար ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է դուրս լինեն բոլոր տիպի ճնշումներից: Ցանկացած խաղացող, որը գործ ունի Հարավային Կովկասի հետ, պետք է հստակ գիտակցի այս հանգամանքը: Մենք և իրանցիները երկկողմ հարաբերությունները զարգացնում ենք՝ նկատի ունենալով մեր անվտանգային, կենսական շահերը, որևէ խելամիտ պետություն չի կարող հրաժարվել իր անվտանգային շահերից, պատկերավոր ասած՝ դա նույնն է, որ որևէ մեկը ստիպի մեկ ուրիշին սեփական կամքով իրեն գցել մեքենայի տակ»:
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/2136039466434501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել