ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հայտարարված տնտեսական պատժամիջոցների հետևանքով, որոնց երկրորդ փուլն ուժի մեջ է մտնելու ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին, ինչպես և սպասվում էր, բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ լքում են իրանական շուկան՝ իրենց հերթին ձգտելով խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

Որքան էլ հատկապես Իրանի միջուկային համաձայնագրին մասնակից ԵՄ երկրները երաշխավորում են տարաբնույթ ընկերությունների անհետևանք գործունեությունն Իրանում, այդուհանդերձ, տարբեր մասշտաբի և ոլորտների 100-ավոր ընկերություններ, այդ թվում՝ գերմանական Deutsche Telekom-ը, Deutsche Bahn-ը, Daimler-ը, Adidas-ը, ֆրանսիական Total-ը, շվեդական Volvo-ն և այլն շարունակում են լքել իրանական շուկան:

Նման պայմաններում, որքան էլ պարադոքսալ թվա, աշխատանքի լայն դաշտ և որոշակի հնարավորություններ են բացվում հայկական կողմի համար: Գրագետ և հետևողական գործունեության արդյունքում առկա են հնարավորություններ՝ մի կողմից Իրանից հեռացող որոշ արտադրողների համար գործունեության դաշտ առաջարկել Հայաստանում՝ նաև դեպի Իրան մուտքի ապահովմամբ, մյուս կողմից՝ հայկական առանձին ընկերությունների համար՝ փորձելու մուտք գործել իրանական շուկա՝ մասնակցելու առաջացած պահանջարկի բավարարման գործընթացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել