Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:

Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին: Ու ցավով պետք է նշեմ, որ այդ ընթրիքի ժամանակ Փաշինյանին, չգիտես ինչու, նստեցրել էին մնացած ղեկավարներից բավական հեռավորության վրա։

Սա երկու բան կարող է նշանակել. առաջին՝ Փաշինյանին ցույց են տալիս, որ ուրախ չեն ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿ-ի մասով նրա վարած քաղաքականությունից, կամ էլ ուղղակի չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ժողովրդավար ճանապարհով ընտրված ղեկավարի։ Չէ՞ որ այնտեղ ներկաներից յուրաքանչյուրը կառավարում է իր երկիրն արդեն տասնյակ տարիներ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել