ՄԱԿ-ի ամբիոնը չափազանց լուրջ ամբիոն է, որտեղ խոսվում է աշխարհին սպառնացող մարտահրավերների, գլոբալ խնդիրների, հակամարտությունների, պատերազմների և խաղաղության մասին: Մեր երկրի ներքաղաքական վիճակը, բացի մեզնից, ո՞ւմ է հետաքրքիր՝ ի՞նչ է այն տվել կամ տալու քաղաքակիրթ աշխարհին: Իհարկե, ոչինչ չի տալու, և ինչո՞ւ է մեզ թվում, որ աշխարհն, իր խնդիրները թողած, ոգևորվում է մեր հանրահավաքներով կամ Երևանում 80 տոկոս ձայն տանելով: Սիրո և հանդուրժողականության մասին խոսող վարչապետն ավելի լավ է՝ մտածի տնտեսության զարգացման մասին, մտածի նոր աշխատատեղերի բացման մասին, իսկ ամենից կարևորը՝ մեր երկրի անվտանգության մասին:

Տնտեսությունը թավշյա չի լինում, ցավոք։ Այն կա՛մ լինում է, կա՛մ չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել