Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մի զվարճալի պատմություն, որը պատահել է ավտոբուսում։

«Այսօր գնում էի ավտոբուսով և դեռ երկար ճանապարհ ունեի անցնելու։ Ավտոբուսում բավականաչափ շատ մարդ կար։ Այնքան ձանձրալի էր, որ ես ուզում էի մի բանով զբաղվել, որպեսզի ժամանակս արագ ու հետաքրքիր անցներ։

Այդ պահին ես մի հին, բայց զվարճալի հնարք հիշեցի։ Լուրջ դեմքով մոտեցա մի աղջկա և ուշադիր սկսեցի նրան նայել։ Մի քանի վայրկյան անց վերցրի հեռախոսս, դրեցի ականջիս և ասացի․ «Շեֆ, ես գտա նրան»։

Աղջիկը, որը կանգնած էր իմ դիմաց, ոչ պակաս լուրջ դեմքով վերցրեց իր հեռախոսը և խուճապահար ասաց․

«Ինձ մատնել են, արագ տարհանման որոշում ընդունեք»։

Ամբողջ ավտոբուսը ծիծաղից թուլացել էր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել