Սիրելի հայրենակիցնե՛ր,

Նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը: Այս մասին տեղեկացնում է Ռուսական ԼԳԲՏ-ցանցի պաշտոնական lgbtnet.org կայքը: Երևանում միջոցառման կազմակերպիչն է «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը:

Եվ այսպես...

Մենք ունենք այն, ինչ ունենք՝ փոքրիկ Հայաստան, որի դեմ կան բազմաթիվ հասունացած և հասունացող խնդիրներ՝ թշնամի կամ հակառակորդ պետություն և ԼԳԲՏ համայնք՝ նրանց օգնող ուժերի հետ միասին: Մենք ունենք դարերից եկած ավանդույթներ, պատմություն և մշակույթ, որոնց պահպանման համար արյուն է թափվել ու այնքան շատ, որ մտածելն է անգամ այդ ուղղությամբ ցավ պատճառում, բայց հպարտության զգացում է, որ պատմության դառը էջերի մեջ ներգրավվելով մենք շարունակում ենք գոյատևել:

Դարեր շարունակ մեր պապերը, պապու պապերը, մի խոսքով՝ հայը, ապրել է այն արժեքային համակարգով, որով ապրում ենք և ապրելու ենք մենք:
Վստահ եմ, որ ԼԳԲՏ համայնքին աջակցությունը, պոպուլարիզացիան չի բխում ՀՀ ազգային ու պետական շահերից, ուստի ես դեմ եմ:

Մենք աշխարհին շատ բան ենք ապացուցել և ունենալով զարգացող, բայց ծերացող հասարակություն՝ այնուամենայնիվ, դեմ չենք սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց, այլ դեմ ենք դրա քարոզի:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սեռական կողմնորոշումից, իրավունք ունի ապրելու ՀՀ-ում, ինչպես և բոլորը:

Նրանք ևս մարդ են, մենք ֆաշիստ չենք, որ ասենք՝ պետք է բոլորին ոչնչացնել, տրորել կամ գնդակահարել, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է ինչ ուզեն, անեն՝ հարվածելով մեր պետականությանը, պատմությանը, ավանդույթներին և մշակույթին: Այ սա է անթույլատրելի, թե չէ որտեղ ուզում են, թող իրար սիրեն, միայն թե մեր աչքը դա չնկատի:

Հ.Գ. Էլի եմ կրկնում՝ ես #ԴեմԵմԼԳԲՏ-ին, բայց զարգացող աշխարհի հետ պետք է դանդաղ վազենք՝ ելնելով հանրապետության շահերից, պահպանելով մեր հայ լինելու պատիվը, տիտղոսը:

Կոչ եմ անում ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Ն. Փաշինյանի, թույլ չտալ այդ ֆորումի իրականացմանը, այլապես մենք մեր պայքարը կտեղափոխենք այլ հարթություն:

Դեմ եմ ԼԳԲՏ քարոզին ՀՀ-ում:

Եվ ուրեմն՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս լինենք Ազատության հրապարակում և մեր վճռորոշ դիրքորոշումը հայտնենք՝ դեմ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել