Aravot.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարծիքով՝ փողոցային երաժշտությունը շատ հաճելի է, հատկապես՝ զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց այն աղմուկ է դառնում տեղի բնակիչների համար, ուստի նրանք պետք է պահպանեն համակեցության կանոնները:

Ոստիկանապետն ասաց, որ փողոցային երաժիշտների գործունեությունը պետք է սահմանափակել մինչեւ ժամը 23։00-ն: «Մենք ունենք բազմաթիվ ահազանգեր բնակիչներից»,- ասաց Օսիպյանը:

Նա վստահեցրեց՝ երեկ ոստիկանությունը 2 ահազանգ է ստացել, ոստիկաններն էլ համապատասխան արձագանք են տվել։ Անդրադառնալով ուկրաինացի երաժիշտների հետ կապված երեկվա միջադեպին, ոստիկանապետն ասաց՝ նրանք եղել են ոչ սթափ վիճակում, եւ ոստիկաններին խնդրել են միջամտել հենց պողոտայի անցորդները: «Ես ճշտեցի՝ երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում, եւ միջադեպը եղել է երկուսի միջև, քաշքշել են իրար, տվել են միմյանց հայհոյանքներ, ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ անցորդներն են հենց ուղղորդել ոստիկաններին, թե՝ չե՞ք տեսնում, որ այնտեղ ոչ սթափ վիճակում քաշքշում են իրար:

Ոստիկանները նրանց մոտ տեսել են գարեջրի տարաներ, այսինքն՝ կոպիտ խախտում կար համակեցության կանոնների, հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործման», -ասաց ոստիկանապետը: Նա վստահեցրեց՝ նրանք օրենքի սահմաններում են բերման ենթարկվել ոստիկանություն, որտեղ կազմվել է արձանագրություն, եւ ժամկետը լրանալուց հետո ազատ են թողնվել:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում Հյուսիսային պողոտայում փողոցային երաժիշտների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին էլ Օսիպյանն ասաց՝ այդ գործողության ընթացքում օրենքի որեւէ խախտում չի եղել, եւ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել