1960-ականների լուսանկարում պատկերված է Մաշտոցի պողոտայի «Կազիրյոկ» սրճարանի դիմացի շենքի անկյունային հատվածում գտնվող ջրերի հանրաճանաչ խանութը՝ «Հանքաջրեր» յուրօրինակ անվանմամբ: Շենքը կառուցվել է 1930-ականների առաջին կեսին՝ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով:
Իմ սերնդակիցները լավ են հիշում՝ այս խանութում միշտ կարելի էր համտեսել հայաստանյան արտադրության հանքային ջուր, մրգային հյութեր և գարեջուր: Նկարում երևում է, թե ինչպես է բեռնատար մեքենան խանութի համար բերել շշերի հերթական խմբաքանակը՝ «Ջերմուկ», «Բջնի», «Արզնի» հանքային ջրեր կամ «Յիգուլևյան», «Շիրակ», «Ուրարտու» գարեջուր:Image may contain: tree, house and outdoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել