Իմ համեստ կարծիքով՝ ազգային-պահպանողական ճամբարը Հայաստանում կարիք ունի լուրջ արդիականացման, քանի որ, դիցուք, հասարակական խոսույթում հակառակ կողմը, հենվելով հենց ազգային-պահպանողականների թույլ տված որոշ սխալների վրա, այս ճամբարը սկսում է բնորոշել բացառապես «հետադիմական» և, բնականաբար, ավելի մեծ հնարավորություն ստանում համեմատաբար հեշտությամբ «ջախջախելու» այն։

Ասենք՝ վերջին հայտնի դեպքի կապակցությամբ, ըստ իս, ոչ թե պետք է հանրային դաշտում հայհոյել համասեռականներին, այլ համասեռականության բացահայտ և ծածուկ քարոզն առանց ավելորդ զգացականության հստակ և տրամաբանված ներկայացնել Հայաստանում ավանդական ընտանիքին որպես մեր երկրի անվտանգությանը հարվածող երևույթ, մշակել ավանդական ընտանեկան արժեքների պահպանմանը միտված շատ ժամանակակից օրինագիծ՝ աչքի տակ ունենալով նաև այլ երկրների փորձը և անցկացնել դա խորհրդարանում՝ մեկընդմիշտ լուծում տալով խնդրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել