«Նման անիմաստ ժամանակի վատնման պատճառով նաև կյանքը կարող է աննկատ անցնել»: Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ղպտիական եկեղեցու առաջնորդ Թեոդորոս II պապը դեռևս 2009թ.-ից գործող իր ֆեյսբուքյան էջը փակելուց առաջ:

Ի դեպ, ղպտիական եկեղեցու միաբաններին մեկ ամիս ժամանակ է տրվել բոլոր սոցիալական ցանցերից դուրս գալու համար, իսկ առաջնորդը, փաստորեն, սեփական օրինակով ոգեշնչում է հոգևոր սպասավորներին՝ պարզաբանելով, որ նման վարքը հակասում է միաբանության վանական կյանքին: 

Ի տարբերություն ղպտիական եկեղեցու՝ հատկապես վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու սպասավորների շրջանում նկատվում է ակտիվացում հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում. անգամ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվամբ է ֆեյսբուքյան էջ բացվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել