Չնայած իրենց թերություններին և տարբեր երանգներին, ժողովրդավարական վարչակարգերը նվազագույնն ապահովում են ավելի մեծ քաղաքական հավասարություն, քան ոչ ժողովրդավարական համակարգերը: Կուսակցությունների ազատ գործունեությունը և ժողովրդավարության մեջ «մեկ մարդ` մեկ ձայն» սկզբունքի կիրառությունը վերջինիս հիմքն են ու յուրաքանչյուր անհատի համար ապահովում են որոշակի ձայնի իրավունք: Երբ ժողովրդավարություններն արդյունավետ են գործում` մեծամասնությունն ունենում է որոշակի (հաճախ հատկանշական) ազդեցություն քաղաքական գծի վրա, չնայած նրանք ինքներն էլ կաշկանդված են սահմանադրական որոշակի սահմանափակումներով:

Հ.Գ.
Սրա արդյունքում էլ ժողովրդավարական համակարգերում տնտեսական ինստիտուտները գործում են հօգուտ հասարակության լայն շերտերի ու ապահովում են թե՛ ռեսուրսների ավելի արդյունավետ բաշխում, թե կայուն աճող տնտեսություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել