1045-1918... 873 տարի:

Ճիշտ այդքան ժամանակ հայ ժողովուրդը զրկված եղավ պետականությունից (թեև Կիլիկիան Հայաստանը միջանկյալ շրջան գոյատևեց, սակայն այն մեր պատմական տարածքի վրա չէր):

1045թ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսի կողմից Անի մայրաքաղաքի բանալիների հանձնումով և բյուզանդացիների կողմից քաղաքի գրավումով վերացան Բագրատունյաց թագավորությունն ու Հայոց պետականությունը...

1918թ. ցեղասպանությունից հետո գոյությունը հազիվ պահպանած հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել իր պատմական հայրենիքի շատ փոքր մի հատվածում ու կյանքի ու մահու կռիվ տվեց թուրքական կանոնավոր զորքի դեմ: Դա, ի դեպ, այն զորքն էր, որը Գալիպոլիի ճակատամարտում ջախջախել էր ֆրանսիական ու անգլիական հզոր բանակներին և եկել էր պարզապես վերցնելու դեռևս իրեն չպատկանող հայկական տարածքները:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում աշխարհը տեսավ երկիրը սիրելու և ամեն գնով այն պահելու բացառիկ օրինակներ:

Շնորհավորում եմ Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին պետականության վերականգնման ամենակարևոր տոնի առթիվ և մեկ ցանկությամբ՝ գաղափարական, կուսակցական, կրոնական, սոցիալական և ցանկացած այլ նախասիրություններից առավել կարևոր է սերը և պատասխանատվությունը պետականության նկատմամբ: Ամեն ինչ պետք է զոհաբերել հանուն պետականության, հանուն հայկական պետության պահպանության և հզորացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել