Մի դեպքում հաջողվեց իշխանափոխություն, ունենք նոր կառավարություն: Հիմա էլ ճանապարհներ փակելու, ավտոերթերի ու այլ ակցիաների միջոցով իրենց բողոքն են հայտնում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետ որևէ կապ չունեցող խմբեր՝ Երևանի քաղաքապետարանի, քաղբանտարկյալների, «Սասնա ծռերի» թեմաներով:
Կրկին հռետորական հարց եմ ուղղում․ եթե եղավ փաստացի հեղափոխություն, և եթե հանրությունը հիմնականում վստահում է նոր կառվարությանն ու վարչապետին, ինչո՞ւ չեն փորձում խնդիրները լուծել այդ կառավարության միջոցով, թե՞ կրկին անվստահության խնդիր կա:
Ես մտահոգություն ունեմ, որ վերմակը դեպի իրեն քաշելու տարբեր խմբավորումների ջանքերը, ի վերջո, մեր երկիրը կհասցնեն քաոսային վիճակի, որտեղ բոլորը կռվելու են բոլորի դեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10155685082873831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել