Հանգուցալուծման է հասնում ներքաղաքական ճգնաժամը՝ իր լուծման հավանական տարբերակներով.

1. Մայիսի 1-ին ՀՀԿ-ն մերժում է Նիկոլ Փաշինյանին, նույն կերպ մերժում է նաև 7 օր հետո, ցրվում է ԱԺ-ն, նշանակվում է խորհրդարանական նոր ընտրություն, և մեծամասնություն է կազմում Ելքը՝ ՀՀԿ-ին ուղարկելով պատմության գիրկը:

2. Մայիսի 1-ին ՀՀԿ-ն հաստատում է Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ, սակայն 2 անգամ մերժում է նրա առաջարկած կառավարության ծրագիրը: Արդյունքում՝ կրկին ցրվում է ԱԺ-ն, նշանակվում է խորհրդարանական նոր ընտրություն, և մեծամասնություն է կազմում Ելքը՝ ՀՀԿ-ին ուղարկելով պատմության գիրկը:

3. Իմ կարծիքով՝ ամենախելամիտ և հավանական տարբերակը. մայիսի 1-ին ՀՀԿ-ն հաստատում է Նիկոլ Փաշինյանին՝ որպես ՀՀ վարչապետ, հաստատում է նրա առաջարկած կառավարության ծրագիրը և աշխատելու հնարավորություն տալիս: Այդ կերպ չի ցրվում ԱԺ-ն, Հանրապետականը մնում է խորհրդարանական մեծամասնություն՝ իր ազդեցության լծակներով հանդերձ: Ստեղծվում է ԱԺ-Կառավարություն հակակշիռների և զսպիչների համակարգ, լուրջ մրցակցություն, որտեղ ԱԺ-ն մնում է ՀՀԿ-ի ձեռքին, իսկ կառավարությունը՝ ԵԼՔ-ի:

Սա ՀՀԿ-ին հնարավորություն կտա փրկել դեմքը և ունեցած ֆինանսական կապիտալը, իսկ ԵԼՔ-ին՝ գալ իշխանության և իրականացնել սեփական ծրագրերը: Սակայն այս տարբերակի իրագործման դեպքում մենք ականատես կլինենք քաղաքական բախումներով հարուստ իրադարձությունների, ինչը, սակայն, կարող է մեր երկիրը զերծ պահել տնտեսական ցնցումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել