Aravot.am-ը գրում է.

Բաղրամյան 26-ը շրջափակած ցուցարարները վանկարկում են «Ոստիկանը մերն է», «միացեք»: Նիկոլ Փաշինյանը ցուցարարների մի խմբին հորդորեց փակել նաեւ Պռոշյան-Բաղրամյան բերող փողոցը:

«Երեւանի բոլոր փողոցներն ու հրապարակները մեզ համար մատչելի են, քաղաքացիները ոտքի են կանգնել ու զարթոնք են ապրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ ներողություն խնդրեց վարորդներից՝ անհարմարություն պատճառելու համար, ապա ցուցարարներին հորդորեց շրջափակումն անել առանց իրերի՝ նստարանների կամ աղբամանների.

«Փակեք ձեզանով, մենք հիմա այնքան շատ ենք»: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել