Մարդու ուղեղի բթացման հիմնական պատճառը ավանդույթներն ու ավանդապաշտությունն է, այսինքն հավերժ կրկնությունը, անվերջ պլագիատը...
Մեր պապերը սենց են ապրել, մենք էլ պտի ապրենք:
Ուրեմն, եթե մեր պապերին, Սոկռատեսին, Կոնֆուցիոսին, Հիսուսին, Եհովայի ողջ թիմին, Մարքսին, Մաքիավելիին ու Էնշտեյնին պատմեին այս օրվա մասին,ցույց տային մի հին սմարթֆոն, որն ունի ահռելի հնարավորություններ, որով կարելի է աշխարհը ձեռքերիտ մեջ տեսնել, գործարքներ անել, խոսել, լսել, նկարել ու տարածել, պատկերացնում ե՞ք նրանց վիճակը:))
Էլ չեմ ասում տիեզերքի նվաճումների, գենտեիկայի ու գիտության մյուս ոլորտների նվաճումների մասին...
Մարդկային պատմությունը աղբի պես փակել է մարդու զարգացման ճանապարհը: 
Սփամ, սովրական աղբ, որ պետական ապարատի, եկեղեցիների, գրականության ու արվեստների միջոցով լցվել է մարդկանց գլուխը: Մանկապարտեզից մինչև գերեզմանոց:
Սուտ ու կեղծ է հին աշխարհը, խավար խավար խավար:
Դուրս եկեք հին աշխարհից, կյանքը ներկան է:
Տգիտությունը թող շարունակի պապերի ուղին առանց մեզ))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել