Իմ կարծիքով հայերը լինում են 4 տեսակ.
1. Ովքեր համարում են, որ Հայաստանում վիճակը շաաատ վատ ա, և ոչինչ հնարավոր չի անել,
2. Ովքեր համարում են, որ Հայաստանում ամեն ինչ վատա, բայց կարելի ա ուղղել,
3. Ովքեր համարում են, որ Հայաստանում ամեն ինչ լավ ա ու բան պետք չի փոխել,
4. Ովքեր համարում են, որ Հայաստանում շատ լավ ա, բայց պիտի ավելի լավ լինի։
1-ին տարբերակը միանշանակ չեմ ընդունում ու չեմ էլ քննարկում: 
2-ը իրականությանը չի համապատասխանում, բայց թեորապես ընդունելի է, սակայն փորձը ցույց է տալիս, որ 2-ի մտածելակերպով մարդիկ շատ կարճ ժամանակում անցնում են 1-ի շարքերը, հետևապես չեմ ընդունում: 
3-րդ խմբի կգտնես մի քանի մարդ, էն էլ՝ հոգեբուժարանում։ 
Ընդունելի, միակ և ոգևորող, ուժ ու հավատ տվող և, իհարկե, իրական տարբերակը 4-րդ տարբերակն ա։ 
Հայաստանում վիճակը շատ լավ ա, որովհետև աշխարհում առկա 197 պետության մեջ Հայաստանը 100-ից (իսկ իմ հստակ ուսումնասիրությունների արդյունքում՝ 163-ից) լավ վիճակում ա գտնվում, բայց պիտի ավելի լավ լինի, մինչև լինենք լավագույն 10-յակում, իսկ իմ կարծիքով՝ 3-յակում: Ով չհավատաց, չի էլ տեսնի էդ Հայաստանը...
Ես հավատում եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել