«Որպես 2018թ. առաջին կեսին ԵՄ Խորհրդի առաջիկա նախագահող երկիր՝ Բուլղարիան ոգեշնչված է բացառապես դրական տոնով և գնահատականներով, որոնք արտահայտվել են Հայաստանի Ազգային ժո­ղովում հրապարակային քննարկման ընթացքում և մամուլում նոր համաձայնագրի նշանակության ու դերի վերաբերյալ»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիա­զոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան:
 
«Բուլղարիան բացառապես դրական է գնահա­տում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը, որն, անշուշտ, հնարավորություններ է բացում երկ­կողմ համագործակցության ակտիվացման համար այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, առևտուրը: Սպասվում է, որ համաձայնագրի իմպլեմենտացիայի ըն­թացքում կստեղծվի բարենպաստ միջավայր տնտեսական նախագծերի և ներդրումների համար: Որքանով այս ներուժը կիրականացվի՝ կախված է համապատասխան կառույցներից, առևտրաարդյունաբերական պա­լատներից, մեր երկու երկրի պրոֆեսիոնալ գործարար կազմակերպություններից, գործարար միջավայրից: Վերջերս երկու գործընկեր կազմակերպություն Հայաստանից և Բուլղարիայից գտել են վեց ոլորտ, որոնցում առկա է փոխադարձ համագործակցության շահագրգռվածություն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, շինանյութեր, սննդամթերքի և տեքստիլ արդյունաբերություն:
 
Անկասկած, տրանսպորտն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն այս բնագավառներից են: Վերջերս երկու երկրի տրանսպորտի նախարարությունների միջև համաձայնեցվել է նոր երկկողմ համաձայնության տեքստը տեղե­կատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, որը նախատես­վում է ստորագրել նախագահ Ռ. Ռադևի այցի շրջանակում»,- հավելեց դեսպանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել