• Ազգակերտումը (nation-building) հանաք բան չէ, բարդ ու կարևոր պրոցես է, որի արդյունքն ուղիղ համեմատական է պետության քաղաքակրթական ընդհանուր հզորությանը։
Իր բոլոր թերություններով հանդերձ՝ ԽՍՀՄ ուժեղ պետություն էր։ Այդ է պատճառը, որ ԽՍՀՄ օրոք (1969) նկարահանված «Սարոյան եղբայրներ» ֆիլմի դաշնակցական դրական (!) կերպար Գևորգը՝ իր «սրան մե՞ր չի բերել, սրա մոր սիրտը չի՞ ցավում, բայց պե՛տք է, հասկանո՞ւմ եք, պե՛տք է» խոսքերով, տարիներ անց իր կենդանի արտացոլումն է ստանում՝ հանձին նորանկախ պետության պաշտպանության նախարարի, ում մտավորականական կերպարը, զորահավաքի մեթոդները, անձնական խռովքն ու անգամ արտաքին տեսքը հար և նման են ֆիլմի հերոսին։ Այ սա է ազգակերտումը, սիրելինե՛րս, որը, կրկնում եմ, հանաք բան չէ։ 
• Ցավոք, Հայաստանը չունի ԽՍՀՄ հզորությունը, բայց և այնքան աղքատ էլ չէ, որ այս աստիճան ճահճացներ ու պրիմիտիվացներ ազգակերտման քաղաքականությունը՝ վերջինս հանգեցնելով մեկ-երկու սիմվոլների պարզունակ ֆետիշացմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել