Գնալ ռիսկի, թե՞ ոչ: 
Кто не рискует, тот не пьет шампанское, ռիսկը գործի կեսն է, ու օրինակներ, թե տեսեք՝ այսինչն ինչ հաջողության է հասել ռիսկի դիմելով...
Ռիսկի դիմած ու հաջողության հասած ցանկացած 1 օրինակի հետևում կա առնվազն 100 անհաջողության մատնված, պարտքերի տակ ճկռած, խորտակված մարդկանց օրինակներ, որոնց մասին չի խոսվում, քանի որ այդ մի փառահեղ և բախտը բերած օրինակը ծածկում է ամեն ինչ: 
Ես կողմնակից եմ հայկական ասացվածքին՝ «10 անգամ չափիր, 1 անգամ կտրիր»-ին: Խելամիտ զգուշավորություն, հաշվարկված քայլեր, մինիմալ ռիսկ, մաքսիմալ աշխատասիրություն և համառություն. այ նման ձևով հաջողության հասած 100 օրինակի դիմաց նույնիսկ կդժվարանամ 1 չստացված և անհաջող օրինակ բերել: Ռիսկի դիմելը, «վա բանկ» գնալը, ամեն ինչ կամ ոչինչ արտահայտությունները խելացի մարդու համար չեն: Խելացի մարդն իր աշխատանքով, պայքարելով, դժվարությունների միջով, ռիսկերի նվազեցման միջոցով կգնա միշտ առաջ, իսկ ռիսկի դիմողը 1 դեպքում կխմի իր շամպայնը, 99 դեպքում փողոցում շամպայնի շիշ հավաքող ու հանձնող կդառնա: Ռիսկի դիմելուց առաջ փոխանակ ոգևորվելու այդ 1 ստացված օրինակով, հիշեք չբարձրաձայնված և անհաջող 99-ի մասին, հա՜, բայց որոշում կայացնելը ձեր իրավունքն է, ես պարզապես օգտվեցի կարծիք հայտնելու իմ իրավունքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել