Մաշտոցի 9 հասցեում բացվեց  Les Néréides Paris ֆրանսիական նրբաճաշակ զարդերի խանութ-սրահը: Ռոմանտիկ, նրբաճաշակ, մի փոքր էլ փոթորկոտ․ հենց այսպիսին պետք է լինի այն կինը, ով կկրի և կգնահատի այս բրենդը: Ֆրանսիական արտադրության այս ինքնատիպ զարդերն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են և առանձնանում են իրենց բացառիկ ոճով, նրբագեղությամբ ու իրական պատկերներից ոչնչով չտարբերվող տեսքով: Այս զարդերում արտացոլված են հիմնադիրների ողջ զգացմունքներն ու վառ երևակայությունը:

Հրավիրված հյուրերն առաջինը կարողացան տեսնել և գնահատել ներկայացված տեսականին։ Երեկոն վարում էր հաղորդավարուհի Դիանա Մալենկոն, ով ամբողջ երեկոյի ընթացքում կրում էր Les Néréides-ի զարդերը: Ներկայացված զարդերը կրող կանայք և աղջիկները կարող են ֆրանսիական ոճ հաղորդել իրենց զգեստապահարանին: 

Les Néréides ֆրանսիական բուտիկի միջոցով Մաշտոցի պողոտայից փոքրիկ պատուհան բացվեց դեպի Փարիզ: Թևնոցներ, ականջօղեր, մանյակներ, բրոշներ, մատանիներ․ սրահում ներկայացված զարդերից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։

Les Néréides-ի ստեղծման հիմքում Պասկալ և Անզո Ամադեոների սիրո պատմությունն է։ Նրանք ծանոթացել են Բելգիայում, Կերպարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին, առաջին հայացքից սիրահարվել և 1980 թվականին որոշել են աշխարհին ներկայացնել իրենց արվեստը: Բրենդը ներկայացված է աշխարհի ավելի քան 25 երկրում:

IMG_3773 copy

IMG_3675 copy

IMG_3524 copy

IMG_3502 copy

IMG_3871 copyIMG_3510 copyIMG_3521 copyIMG_3523 copyIMG_3525 copyIMG_3528 copyIMG_3531 copyIMG_3533 copyIMG_3534 copyIMG_3543 copyIMG_3545 copyIMG_3546 copyIMG_3555 copyIMG_3556 copyIMG_3563 copyIMG_3565 copyIMG_3569 copyIMG_3580 copyIMG_3583 copyIMG_3607 copyIMG_3612 copyIMG_3625 copyIMG_3634 copyIMG_3635 copyIMG_3638 copyIMG_3649 copyIMG_3651 copy

IMG_3541 copyIMG_3655 copyIMG_3660 copyIMG_3668 copyIMG_3670 copyIMG_3680 copyIMG_3683 copyIMG_3688 copyIMG_3695 copyIMG_3706 copyIMG_3708 copyIMG_3712 copyIMG_3717 copyIMG_3724 copyIMG_3733 copyIMG_3779 copyIMG_3785 copyIMG_3793 copyIMG_3807 copyIMG_3820 copyIMG_3824 copyIMG_3829 copyIMG_3841 copyIMG_3853 copyIMG_3869 copyIMG_3885 copy

IMG_3508 copy

IMG_3938 copyIMG_3986 copy

IMG_3886 copy

IMG_3917 copy

IMG_3920 copy

IMG_3930 copy

BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել