Երբ աշխատում էի մի ֆիրմայում, դիմեցինք վարկ ստանալու համար: Մեզ մերժեցին, իսկ դրական պատասխան տվեցին նույն գործունեությամբ զբաղվող մեկ այլ կազմակերպության, ում վաճառքի ծավալներն առնվազն 2 անգամ քիչ էին մեր վաճառքներից: Բացատրությունը շատ հետաքրքիր էր և ուսուցանելի. մեր կազմակերպության վաճառքի 90%-ն ապահովում էր մեկ պատվիրատու, իսկ մրցակիցը մեր կեսի չափ առևտուրն անում էր 100 ավել հաճախորդների միջոցով: Մեր ֆիրմայի գործունեությունը գնահատվեց շատ մեծ ռիսկային: Մեր տնօրենը, բնականաբար, հայավարի անպատվեց ու անգրագետ անվանեց գերմանացի մասնագետներին (գերմանական ֆոնդի գումարներ էին տրամադրվելու), դիմեց այլ բանկի, ստացավ անհրաժեշտ վարկը (ես արդեն դուրս էի եկել այդ ֆիրմայից): Վերջերս իմացա, որ այդ գլխավոր հաճախորդը հրաժարվել է իմ նշած ֆիրմայի ծառայություններից և այդքան տարվա պատմություն ունեցող կազմակերպությունը փակվել է բանկի վարկը մարել չկարողանալու պատճառով:
Ասածս ինչա, մի արհամարհեք ու մերժեք փոքր պատվիրատուներին ու հաճախորդներն՝ ի շահ մեկ մեծ պատվիրատուի: Դուք ձեզ դնում եք մեծ ռիսկի և կախման մեջ այլ կազմակերպություններից: 
Հ. Գ. Նույնը նաև կարելի է ասել գործնական շփումների համար. մի փչացրեք ձեր հարաբերությունները կոլեկտիվի հետ, մեկ անձի, մասնավորապես՝ ղեկավարի, գոհունակությանն արժանանալու համար: 
Հոպ, հերիքա գրեմ, ոնց որ սկսեցի ի վնաս գործատուի խոսել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել