Մեկ տարի առաջ՝  հոկտեմբերի 30-ին, Լենինգրադյան 33 հասցեում բացվեց «SAF club»-ը՝ նախատեսված այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են բազմաժանր երաժշտություն, համեղ խոհանոց և որակյալ սպասարկում: Ամեն օր՝ 20:00-ից սկսած, հյուրերը կարող են վայելել երգիչ-երգչուհիների, դաշնակահարի, սաքսոֆոնի, ջութակահարի կատարումները, բազմաժանր շոու ծրագրեր: BlogNews LIFE-ը ներկա էր ակումբի 1-ամյակին և ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը:

«SAF club»-ն ունի երկու սրահ՝ վերևում՝ ռեստորան, ներքևում՝ ակումբ: Սրահներն ունեն պրոֆեսիոնալ ակուստիկ լուծումներ և զինված են ձայնային նոր սարքավորումներով և լուսային էֆեկտներով: Ակումբում հիմնականում երգում են այնպիսի երգիչ-երգչուհիներ, ովքեր հայկական այլ ակումբներում ելույթ չեն ունեցել։ Լինում են նաև հեղինակային երեկոներ, օրինակ՝ վերջերս ակումբում երգել է Արտեմ Վալտերը, վրացի երգիչ Դաթոն, Կակաջան Ռեդջեպովը, Կա-Ռեն։ Հետագայում սպասվում են արտերկրից ժամանած արտիստների համերգներ:

Ի դեպ՝ «SAF club»-ում ժանրային սահմանափակում չկա․ ամեն ինչ որակյալի և բարձրաճաշակի սահմաններում է:

                                                          Հասցե. Լենինգրադյան 33

                                                                 Հեռ. 041 221111

IMG_1842 copyIMG_1845 copyIMG_1615 copyIMG_1618 copyIMG_1620 copy

BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել