Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ունի սեփական թողարկման Գալուստ Սահակյանը հանձին պատգամավոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովայի։ Հատված վերջինիս երեկվա հարցազրույցից․

«Երկու օր առաջ կյանքի կոչվեց մի շռնդալից նախագիծ, որն Ադրբեջանը նորովի է ներկայացնելու աշխարհին։ Խոսքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բացման մասին է… Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Շատ ուրախ եմ, որ գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը։ Շնորհավո՛ր։ Իմ նախագահը հեռատես մարդ է, սեփական հայրենիքը սիրող, սեփական քաղաքացիներին ծառայող, բարձր ինտելեկտի տեր մարդ է։ Իմ նախագահն իր խոսքն աշխարհին ասող անհատականություն է։ Նա գիտի՝ ինչ է անում։ Մենք էլ մեր նախագահի գնացած ճամփով ենք գնում։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ (sic!)։ Ուրիշ ինչ հարց տաք, պատրաստ եմ պատասխանել։ Միայն այն կարող եմ ասել, որ ինչ լինում է, թող խերով լինի։ Նաև՝ պատերազմ չլինի, խաղաղություն լինի։ Թուրքիայից [երկաթուղային գծի] բացմանն եկած հյուրերը մեր ընկերներն են։ Չէ՛, նույնիսկ ոչ թե ընկերները, այլ մեր եղբայրներն են։
Երեկ հեռուստացույցով բացման արարողությունն էի նայում։ Այնտեղով «Կարս» բառը լսելիս գիտե՞ք, ինչ հիշեցի։ 1969 թ․-ին Ադրբեջանից Թուրքիա գնացող առաջին ադրբեջանցին էի, մեր առաջին կանգառն էլ Կարսն էր։ Հիմա «Կարս» ասելիս զգացի, թե ինչ լավ ճանապարհներ բացվեցին (sic!)։ Մարդիկ ավելի հանգիստ կկարողանան գնալ-գալ»։
- http://modern.az/az/news/147605#gsc.tab=0
#քաղաքական_բաժակաճառ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել