Asekose.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ից մինչև  հոկտեմբերի 4-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացվող «Արքայադուստր և արքայազն աշխարհ» մրցույթում Արարատի մարզի 7-ամյա բնակչուհի Վանեսա Հովակիմյանն արժանացել է հատուկ մրցանակների: Asekose.am-ի հետ զրույցում փոքրիկ Վանեսայի մայրը` Նազենի Թադևոսյանը, նշեց, որ նախորդ տարի դուստրը դարձել էր տվյալ մրցույթի հաղթողը, իսկ այս տարի մեկնել էր մրցույթին արդեն որպես հատուկ հյուր, սակայն այնտեղ նրան անակնկալներ են սպասվել:

«Այս տարի Վանեսային՝ որպես նախորդ տարվա հաղթողի, հրավիրել էին հաղթողին թագադրելու, սակայն անակնկալ կերպով նա արժանացավ «Լիգայի պատվավոր անդամ» կոչմանը, որը հանձնում են միայն տարին մեկ անգամ, տվյալ դեպքում 37 երեխաներից միայն Վանեսան արժանացավ դրան, ինչպես նաև արժանացավ «Փոքրիկ թոփ մոդել Տիեզերք» տիտղոսին: Այս ամենը, իհարկե, անակնկալ էր մեզ համար»,- նշեց Վանեսա Հովակիմյանի մայրը` Նազենի Թադևոսյանը:

Նազենիի խոսքով` այս մրցույթում հաղթելուց և նման տիտղոսների արժանանալուց հետո Վանեսան այլ միջազգային մրցույթներում մասնակցելու հրավերներ ունի, սակայն դրանց մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել