Նախնական տեղեկություններով վերելակներով կահավորված 25 ավտոբուսներից միայն 16-ը կաշխատեն սեպտեմբերին, որոնք կսպասարկեն 14, 20, 22, 28 համարի երթուղիները: Հուլիսի 28-ին կայացած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Երևանի հանձնաժողովի նիստին քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ինձ վստահեցրեցին, որ սեպտեմբերին բոլոր ավտոբուսների վերելակները կաշխատեն, սակայն քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի խոսքով որոշ սարքավորումներ դեռ բացակայում են, Հայաստան չեն հասել և դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Տրանսպորտի վարչությանն առաջարկել եմ երթուղիներն այնպես կազմակերպել, որ վերելակներով կահավորված ավտոբուսները առավոտյան և երեկոյան ժամերին դուրս գան երթուղի և Երևանի մեծ և փոքր կենտրոնը կապեն մյուս վարչական շրջանների հետ։ Իմ այն դիտարկմանը, թե «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի նշած հեռախոսահամարներով զանգելն անիմաստ է, որովհետև չեն պատասխանում, քաղաքապետի խորհրդականը շատ համոզիչ ձայնով ասաց` «կպատասխանեն, Զառա ջան, խելոք կպատասխանեն»: Սեպտեմբերից, կտեսնենք, թե որքան արդյունավետ են գործում այդ թեժ գծերը: Իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ այս տարվա բյուջեով նախատեսված է ևս 5 ավտոբուսի կահավորում վերելակներով, որի համար մրցույթը դեռ հայտարարված չէ: 
#Տրանսպորտ
#Հաշմանդամություն
#Անմատչելիքաղաք
#Երևան

Image may contain: outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել