Կարծում եմ՝ հակառակորդը մեկ անգամ չէ, որ հրապարակային կերպով հայկական կողմից տեղեկացվել է, որ սահմանային լարումների ժամանակ ստանալու է համաչափ/անհամաչափ պատասխան:

Կարծում եմ՝ տրամաբանված է, որ պատժիչ գործողության արդյունքում հակառակորդը, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում՝ հաշվի առնելով նրա կրակակետերի տեղեկայման վայրերը, պետք է զոհեր ունենա:

Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է հակառակորդն իր կրակակետերը բնակավայրերի մոտ կամ նրանց տարածքում տեղակայում:

Կարծում եմ՝ պարզ է, որ քաղաքացիական անձանց մահը հակառակորդին քարոզչական հարթակում հնարավորություններ է տալիս, որոնցից նա ոչ միշտ է գրագետ կարողանում օգտվել:

Կարծում եմ՝ հասկանալի է, որ նրանց քաղաքացիական անձանց սպանվելու փաստը զգայական առումով մեր սոցցանցերում ներքին դիսկուրսի թեմա չպետք է դառնա՝ դրանից բխող քարոզչական ռիսկերով:

Կարծում եմ՝ քաղաքացիականների ցանկացած մահ պատերազմում մեծ ողբերգություն է՝ չմոռանալով ու չնմանվելով մեր հարևաններին, երբ 2016 ապրիլին նրանց քաղաքացիականները նկարվում էին մեր գլխատված զինվորների հետ:

Կարծում եմ՝ պարզ է, որ հայկական կողմի պատժիչ գործողությունների հիմնավորվածության բոլոր փաստարկները, այդ թվում՝ տեսանյութերի ու ձայնագրությունների տեսքով առկա են ու հասանելի են:

Կարծում եմ՝ տրամաբանված է, որ Մինսկի խումբը օպերատիվ կերպով հայտարարություն պետք է տարածեր, որից ադրբեջանցիները փորձելու են հնարավորինս շատ օգուտներ քաղել:

Կարծում եմ՝ ՀՀ-ն ԱԳՆ մակարդակով իրեն բավական ակտիվ ու նախաձեռնող դրսևորեց ու հավելյալ բացատրությունների կարիք չունի տալու որևէ կողմի:

Կարծում եմ՝ չենք մոռացել, որ պատերազմում ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել