Artsakhpress.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Լոնդոնի բազմահարկ շենքում հրդեհի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ բարձր գնահատել փրկարարների աշխատանքը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմաբ՝ հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայությունը:

«Նորին սրբությունը տխրել է՝ տեղեկանալով Լոնդոնում ավերիչ հրդեհի եւ մարդկային ողբերգական զոհերի ու տուժածների մասին: Նա զոհերի հոգիները վստահում է Աստծո ողորմածությանը եւ իր անկեղծ ցավակցություններն է հայտնում նրանց ընտանիքներին»,- նշված է Վեսթմինսթերի արքեպիսկոպոս, կարդինալ Վինսենթ Նիկոլսին հղած հեռագրում:

Լոնդոնի ամենաբարեկեցիկ շրջանի՝ Հյուսիսային Քենսինգթոնի 24-հարկանի բնակելի շենքում հրդեհը բռնկվել է չորեքշաբթի գիշերը: Զոհվել է առնվազն 30 մարդ (լրատվամիջոցները հայտնել են 70 մարդու մասին), 24 տուժածներ գտնվում են հիվանդանոցներում, նրանցից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հրշեջների հաղորդմամբ՝ հրդեհի հետեւանքով կարող էր տուժել մոտ 120 ընտանիք: Տարհանվել եւ մոտակա հասարակական կենտրոններում, մզկիթներում եւ եկեղեցիներում է տեղավորվել մինչեւ 600 մարդ: ԲՆակելի շենքի բնակիչների մեծ մասը ծագումով Աֆրիկայից են եւ Մերձավոր Արեւելքի երկրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել