Artsakhpress.am-ը գրում է.

Իրենց կարծիքը հայտնելու պատճառով բանտում հայտնված բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն։

Այս մասին «Թուրան»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։ Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով Ադրբեջանում քաղբանտարկյալների, ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի առեւանգման մասին հարցին։

«Հասարակությունը, որտեղ չի կարելի բացահայտ հարցեր քննարկել, որտեղ չկան հիմնարար ազատություններ, հասարակություն չէ, որը կարող է առաջընթացի համար անհրաժեշտ նոր գաղափարներ ստեղծել՝ լինեն դրանք տնտեսական, թե սոցիալական։

Առեւանգումն ու կամայական ձերբակալությունները հանցագործություններ են, եւ մենք սպասում ենք, որ դրանց մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն։ Իհարկե, ես այս հարցերը կքննարկեմ քաղաքական իշխանությունների հետ իմ բոլոր հանդիպումներում»,- նշել է Հանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել