Artsakpress-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման այցերը կարևոր են, որովհետև հանդիպումների ժամանակ խաղաղ գործընթացները շարունակական բնույթ են կրում, և սա դրա վառ ապացույցն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը և նշել, որ հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, նաև ընթացիկ, որոնք նույնպես կարևոր են:

Դ. Բաբայանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նման հանդիպումները նպաստում են խաղաղության և կայունության պահպանմանը:

«Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա,- ասել է Դ. Բաբայանը:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել