Картинки по запросу էդգար էլբակյանԿոլեկտիվ պատիժը՝ որպես սոցիալ-քաղաքական երևույթ ու գործիք, եղել է ու կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդկային համայնքներն ու խմբերը։
Կոլեկտիվ պատժի օրինակ է մի քանի հազար հյուսիսկովկասցի բանդիտի պատճառով Երկրորդ աշխարհամարտից հետո տասնյակ հազարավոր հյուսիսկովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների Միջին Ասիա աքսորելը, կոլեկտիվ պատժի օրինակ է գերմանական քաղաքների «ստրատեգիական ռմբակոծություններն» ու Երկրորդ աշխարհամարտից հետո ամբողջ արևելյան Եվրոպայից գերմանացիներին դեպի Ավստրիա և Գերմանիա աքսորելը։ Կոլեկտիվ պատժի օրինակ է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ-ում ապրող բոլոր (!) էթնիկ ճապոնացիներին համակենտրոնացման ճամբարներում պահելը։ Կոլեկտիվ պատժի օրինակ են Հիրոսիման և Նագասակին, և վերջապես կոլեկտիվ պատժի օրինակ է մեր կողմից ամբողջ Հայաստանի տարածքից ադրբեջանական բնակչության վտարումը և նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանների անեքսացիան։
Ուղղակի հյուսիսկովկասցիներին Միջին Ասիա աքսորողն ու Հիրոսիմա-Նագասակի անողը մեզնից ուժեղ են, դրա համար էլ իրանք փորձում են մեզ հարկադրել հրաժարվել մեր իրականացրած պատժից։
Հլը որ դիմանում ենք :) ։
#ցինիկ
#realpolitik
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել