Image result for ղարաբաղ պատերազմ• Համեմատում եմ 90-ականների ու ներկայիս պատերազմների տարեգրությունները, վավերագրական կադրերը, թշնամու բանակի մարտունակությունը, մերը, գցում-բռնում եմ ու մի շատ սառը, թուքը չորացնող ճշմարտության եմ հանգում, որ ադրբեջանցիների դեմ նոր մեծամասշտաբ պատերազմի ԱՌԱՋԻՆ ԻՍԿ օրերին մեր խնդիրը պետք ա լինի ոչ թե ճակատի ճեղքում թույլ չտալը, չէ՛, ճակատն իրանք, սենց, թե նենց, կճեղքեն ահռելի ուժերով, ոնց որ 1992 թ․ հունիսին, 1993 թ․ դեկտեմբերին ու 1994 թ․ փետրվարին, այլ մեր խնդիրը պիտի լինի նախքան ճակատը վերականգնելը ու, միգուցե, առաջանալը, թույլ չտալ թշնամուն իրեն Ղարաբաղում ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՆՎԱՃԱԾ զգալ։ Բացառվում ա։
• Թեկուզ գյուղեր ու քաղաքներ այրելով ու նոր նահանջելով, թեկուզ նահանջելիս գրոհող թշնամուն փոքրաքանակ ուժերով շրջափակման մեջ գցելով ու մինչև վերջին զինծառայողը ոչնչացնելով, թեկուզ ամբողջ գետահուներ թունավորելով՝ չի կարելի թողնել, որ նոր պատերազմի առաջին օրերին թշնամին իրեն հաղթանակած զգա Ղարաբաղում։ Առաջին իսկ օրերից Ղարաբաղը պիտի դժոխքի վերածվի ադրբեջանցի զինծառայողների ու նրանց հետ փոխկապակցված բնակչության համար՝ ջարդելով տարիներ շարունակ Ալիևի փչած արագ հաղթահանդեսի պատրանքը։

• Ադրբեջանցի զինծառայողներն ու նրանց հետ փոխկապակցված բնակչությունը պիտի հաշված օրերում սկսեն ատել Ղարաբաղը ու անիծել երկրի ղեկավարությանը, ինչպես անգամ հայ ժողովուրդը ժամանակին չի անիծել գեներալ Մանվելին ու Վազգեն Սարգսյանին՝ միասին վերցրած։
• Ես հեռու եմ պատերազմի հոգեբանական կողմը («ոգի») ֆետիշացնելու մոլոր հակումներից, բայց և շատ լավ գիտեմ այն իրակա՛ն ու կարևոր տեղը, որ հոգեբանությունը խաղալու ա հաջորդ պատերազմի սկզբում։ Կարևորը՝ «հոգեբանական հարձակման» առաջին հարվածը կոտրելն ա, իսկ հետո արդեն՝ ինչքան ուժներս պատի՝ Բարդա ա, Աղջաբեդի ա, բան ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել