Artsakhpress-ը գրում է.
 ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։
 «Սեպտեմբերին Հայաստան է նախատեսում այցելել կոնգրեսականների պատվիրակություն, և եթե իմ ընտրատարածքում որևէ կարևոր բան տեղի չունենա, որը կպահանջեր իմ ներկայությունը, հույս ունեմ՝ կայցելեմ Հայաստան այդ շրջանում»,- ասել է նա և հավելել, որ երբ Հայաստան էր մեկնել նախագահական պատվիրակության կազմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իրեն բոլորն ընդունում էին գրկաբաց: «Ես ինձ զգում էի ինչպես հարազատ ընտանիքում»,- ընդգծել է նա:

Կոնգրեսականը խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, նշել, որ դեռ Կոնգրեսում հաջողության չեն հասցրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել