Artsakhpress.am-ը գրում է.

Եռօրյա պաշտոնական այցով ապրիլի 24-ին Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:

Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մ. Համիդ Անսարին կայցելի  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ    պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների  հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել