Artsakhpress.am-ը գրում է.

Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի նախագահությամբ, ապրիլի 15-ին հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

ՊԲ-ի կառուցվածքի եւ ղեկավարման համակարգի կատարելագործումը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայի շրջանակներում հնչել են մի շարք զեկույցներ ու ծավալվել քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են օրակարգային խնդիրների վերաբերյալ՝ տարբեր մոտեցումներ ու առաջարկություններ:

Ռազմական խորհրդի ընթացքում բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ի գիտություն ընդունելով ռազմական խորհրդի որոշման դրույթները, ներկա սպայակազմը չպետք է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ, նաեւ ունենա այս կամ այն բնագավառի հետագա հզորացման հստակ տեսլական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել