Hetq.am-ը գրում է.
 Տաշիր համայնքի թիվ 25/02 ընտրատեղամասում ժամը 14։20-ից հետո էլեկտրաէներգիան անջատվեց։ Սակայն ընտրության բնականոն ընթացքը չդադարեց։ Ընտրողների հոսքը շարունակվում էր։ Ընտրատեղամասի նախագահ Գրիգոր Կիրակոսյանը հնարավորության սահմանում օգնում էր ընտրողներին՝ ապահովելով քվեախցիկում լույս՝ սեփական հեռախոսով։ Գրիգոր Խաչատրյանը պարզաբանեց տեղամասի հոսանքազրկումը՝ նշելով, որ լույս չկա ամբողջ թաղամասում, և ինքը արդեն դիմել է համապատասխան մասնագետներին։
Տեխնիկական սարքը սպասարկող մասնագետ Ասյա Հարությունյանն ասաց, որ սարքավորման հետ կապված որև խնդիր չի առաջացել, սարքը լիցքավորված է և կծառայի ևս 6 ժամ։ Թիվ 25/02 ընտրատեղամասում ըստ ցուցակի գրանցված են 1466 ընտրող։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել