Image may contain: 1 personՍԻՐԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

■ Մեր «մտավորականությունը» սիրել չգիտի։ Շատերը սիրել չգիտեն։ Մի հատ գռեհիկ խասյաթ ունեն՝ իրանց կիսահաս ուղեղի պատկերացումների գյորա «պուպուշացնել» սիրո օբյեկտը ու նոր սիրել։ Արցա՞խ։ Հա, իհարկե, Գանձասարի, Շուշիի ու «Զոնծիկների» ջանը սաղ լինի, կսիրենք։ Բա Ղուբաթլուի բնակության կարոտ հողերն ու Ջաբրայիլի չոլե՞րը, այ ախմախներ։ Ազատամարտի՞կ։ Հա, խնդիր չկա, մեծարենք, բայց ընդդիմադի՞ր ա, չէ՞։ Բա նա, որ ընդդիմադիր չի, կարո՞ղ ա՝ 90-ականներին թուրքերի կողմից ա կռվել, այ հաստագլուխներ։ Հայ ա՞զգ։ Իհարկե, սիրենք, ինքն Արամ Խաչատրյան ու Շարլ Ազնավուր ա տվել։ Բա ընտրակեղծարարն ու դպրոցի չարչի տնօրե՞նը, այ ջայլամներ։
■ Այս պարզունակ ու աղճատված մեխանիզմով էլ «ինծիլիգենցիան» սահմանում ա լավն ու վատը, «հայն» ու «ոչ հայը», սիրելու ենթական ու ոչ ենթական։ Ու շատ քչերն են, որ կարում են սիրո օբյեկտին՝ լինի աղջիկ/տղա, հարազատ զավակ, թե ազգ ու հայրենիք, սիրել նենց, ոնց ինքը կա՝ իրա անխզելի ամբողջության մեջ։
■ Ու հա՛, ապրիլյան պատերազմի կենդանի հերոսներն էլ մենակ էն տղեքը չեն, ովքեր զորացրվելուց հետո որոշակի սոցիալիզացիա են անցել, ու ում սովոր եք արդեն մեդիայի էջերում տեսնել։ Ապրիլյան պատերազմի կենդանի հերոս ա նաև էն տղեն, որ գնացել էր բոզի ու բոզի սումկից գողություն անելու վրա բռնվել էր։ Հը՞, դուրդ չի՞ գալիս, հարգելի՛ պսևդոմտավորակա՛ն։ Իսկ ես թքած ունեմ, թե ինչն ա քո դուրը գալիս, ինչը՝ չէ, դու սիրել չգիտես, ու դրա համար էլ էսօր իմ աչքին ամենափիս ընտրակեղծարարից էլ վատն ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել