Artsakhpress-ը գրում է.
 Տիգրան Լեւոնյանը, ով ծառայել է Հրաչի հետ եւ ճանաչել նրան մոտ 1 տարի, նույն գումարտակի սանիտար-վարորդն է եղել: Նա բնութագրում է Հրաչին որպես շատ հոգատար հրամանատար, ով մշտապես խորհուրդ էր տալիս զգույշ լինել: «Ասում էր՝ մտածեք, որ ձեզ սպասողներ կան, մտածված քայլեր արեք»,-պատմում է Տիգրանը, ով հիշում է՝ Հրաչն իր զինվորների համար ոչ թե սպա էր, այլ իսկական ծառայակից ընկեր: «Այնքան դժվար է համապատասխան բառեր ընտրել ու բնութագրել Հրաչին: Ամեն օր էլ անցնում էինք նրանց դիրքի կողքով, բոլորը մի մարդ դարձած էին, մի ընտանիք: Հրաչի հայրենասիրությունը նրա քայլերով էր երեւում, միշտ առաջ էր շարժվում, ու մտածում, որ ոչ մի կտոր հող չի տալու հակառակորդին»:

Ապրիլի 3-ին Տիգրանն ու Հրաչը միասին են հակառակորդի դեմ պայքար մղել . մեկը՝ ձախ հատվածում, մյուսը՝ աջ: «Իմացանք, որ Հրաչենք չկան ու շտապեցինք դեպի նրանց դիրքը: Մեզ ասել էին, որ սպասենք Կարմիր խաչին, բայց չկարողացանք նրանց մարմիններն այդքան երկար թողնել, գնացինք ու դուրս բերեցինք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել