Image may contain: 1 person2017-ի փետրվարի սրացման ժամանակ, երբ Աղդամի ու Մարտունու ուղղությամբ բաց հարձակման փորձ ձեռնարկվեց, ըստ առկա տեղեկատվության՝ գոնե Աղդամի հատվածում առաջին գծում, բացի թիկունքային կուտակումներից, առաջին գծում առկա էր Ադրբեջանի մոտ 500 զինվոր, ովքեր սպասում էին իրենց առաջամարտիկների հաջողությանը, որպեսզի անցնեն զանգվածային գրոհի:
Ի՞նչը զսպեց նրանց. հավանաբար մի քանի հանգամանք, որոնք փորձենք թվարկել.

Առաջինը՝ մեր պատասխանն ու հարձակման անցած ադրբեջանցիների ոչնչացումը նրանց գոնե այդ փուլում ետ պահեց պլանավորած հարձակման իրականացումից:

Մյուս գործոնը, որ կարևոր զսպիչ դեր խաղաց, այն էր, որ շփման գծի Ադրբեջանի սահմանին մոտ տարածության վրա տեղակայվեցին 9К72 «Эльбрус» (Scud-B) տիպի հրթիռային համակարգերը, որոնք ակնհայտ է, որ իրենց համար որպես թիրախ ընտրելու էին Ադրբեջանի խորը թիկունքի ռազմավարական օբյեկտները:

Երրորդ գործոնը, որ գոնե այդ փուլում որոշակիորեն զսպեց հակառակորդի պլանների իրականացմանը, «Ռիա Նովոստի»-ին տված իր հարցազրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի հայտարությունն էր, որ մենք չենք բացառում սահմանային սրման կամ պատերազմական իրավիճակում պարագայում Իսկանդերների հնարավոր կիրառումը:

Այսօր էլ հարևան երկրի բոլոր ստորաբաժանումները սկզբունքորեն պատրաստ են պատերազմի, ու դա, ի դեպ, գաղտնի չի էլ պահվում: Այս շրջանում առաջնագծից հիմնականում զորքի ու տեխնիկայի տեղաշարժ չի նկատվել, ուստի պետք է հասկանալ, որ ամեն պահի մենք կարող ենք ունենալ ընդգծված սրացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել