Hetq.am-ը գրում է.
 Փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին «Ալավերդի բժշկական կենտրոն» մահացել է 33-ամյա Անժելա Ղազարյանը։  Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում փետրվարի 12-ին` ժամը 03:00-ին Թեղուտ գյուղի բնակիչ 33-ամյա  Անժելա Ղազարյանը ծննդաբերել և տղա երեխա է ունեցել՝ 3 կգ 700 գրամ քաշով: Երեխան ծնվել է  պարանոցի պորտալարի փաթաթումով:

Այսօր «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի  «Հետքին» ասաց, որ ժամը 03:10-ին ամբողջական անջատվել է հղիի ընկերքը, որից հետո Անժելա Ղազարյանի մոտ  սկսվել է արյունահոսություն: Ծննդաբերողի վիճակը կտրուկ վատացել է ՝ արյան ճնշման  կտրուկ անկման և գիտակցության կորուստով:

«Կատարվել է արգանդի խոռոչի ձեռքային շտապ ստուգում, ախտորոշվել է արգանդի պատռվածք»,-հայտնեց տնօրենը: Ս. Մոսինյանի խոսքով, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից ենթադրվում է, որ  ծննդաբերության ընթացքում Անժելա Ղազարյանի մոտ տեղի է ունեցել տրոմբոէմբոլիա, որը, սակայն, պետք է հիմնավորի դատաբժշկական փորձաքննությունը: Հղիի ծննդաբերությունը վարել է բաժանմունքի բժշկուհի Մարինե Մակիչյանը: Վերջինս բաժանմունքի վարիչ  Լ. Մկրտումյանին շտապ տեղեկացրել է հղիի անգիտակից վիճակի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել