Image result for лапшин в карабахеՆույն Լապշինը Բաթումիում հայտնվեց այն ժամանակ, երբ ռուս-վրացական հարաբերությունները շատ լարված էին:
Լապշինը, կարծեմ, Բաթումիում երկու բնակարան էր գնել, վրացական անձնագիր էր փորձում ստանալ (ոնց որ ստացավ), իր բլոգում գովազդում էր Վրաստանն ու հատկապես Բաթումը:
Որոշ ժամանակ հետո նա սկսեց քննադատել վրացիներին, որովհետև վրացի գործարարները հրաժարվել էին Լապշինին ծառայությունների, թե ապրանքների համար զեղչեր անել:
Լապշինը վրդովված փոստեր էր գրում, վրացական «մենթալիտետի» մասին, որ նրա «գովազդը» չեն հասկանում և չեն ուզում դրա դիմաց վճարել...)))
Սա հենց այնպես, մնացել էր հիշողությանս մեջ: Քանի որ ճանապարհորդել շատ եմ սիրում, Puertto-ի բլոգն էլ հաճախ էի կարդում, չնայած նրա արված ֆոտոները այդքան էլ հաջող չէին:
Եվ մի բան էլ. մեր հայրենակիցները զարմանում են, որ Ռուսաստանը Լապշինի համար կուրծք չի ծեծում:
Լապշինը համարյա միշտ ծաղրում ու քննադատում էր Ռուսաստանը, նա նաև մշտական սկանդալներ էր ունենում իսրայելական օդակայաններում, հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ: Դա նորմալ է, սկանդալային պատմությունները ճանաչում են բերում:
Մի խոսքով՝ ջուրը չտեսած մի բոբկացեք, հայեր, այդ պրիմիտիվ ընկալումն է մեր «տուն քանդողը», մի թեթև պաուզա տվեք և շունչ քաշեք ողբից առաջ...
Գյումրի
Ուղղաթիռ
Ապրիլյան պատերազմ
ԼՏՊ «հողատվական» ելույթներ
Լապշին և զանազան մանր ու միջին իրադարձություններ վերջին մի քանի տարիների ընթացքում, սա մի շղթա է:
Իսրայելը փորձում է ամեն կերպ մտնել «Ղարաբաղյան հարցի» մեջ: Նպատակը Իրանն է, ավելի կոնկրետ՝ Իրանի սահմանամերձ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել