Lurer.com-ը գրում է․

Աճուրդի է դրվել Նյու Յորքի այն տունը, որտեղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր մանկությունը: Հունվարի 17-ին այս մասին հայտնել է The New York Times թերթը:

Երկհարկանի աղյուսե շինությունը, որը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը, որը նույնպես եղել է հայտնի կառուցապատող, գտնվում է Քուինսի շրջանում՝ Մանհեթենից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա: Թրամփներն այդտեղ ապրել են այնքան ժամանակ, մինչեւ լրացել է ապագա ընտրված նախագահի չորս տարին, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է ոչ հեռու գտնվող տուն:

Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփը, ելույթ ունենալով NBC հեռուստաընկերության եթերում, հայտարարել էր, որ դեմ չէր լինի ձեռք բերելու այդ տունը: «Ես շատ լավ մանկություն եմ ունեցել,- ասել էր նա այն ժամանակ:- Ես ցանկանում եմ գնել այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել