Lurer.com-ը գրում է.
 Abeking & Rasmussen գերմանական նավաշինարանը ջրարկել է 98-մետրանոց Aviva գերզբոսանավը, որը կառուցվել է բրիտանացի միլիարդատեր Ջո Լյուիսի պատվերով: Այդ մասին հաղորդվում է հունվարի 16-ի մամուլի տեղեկագրում:
 Զբոսանավը սարքավորված է հիբրիդային ուժային կայանքով եւ կարող է մինչեւ 11 հանգույց (ժամում 20 կիլոմետր) արագություն զարգացնել միայն էլեկտրաշարժիչներով: Նավի առավելագույն արագությունը 20 հանգույց է (ժամում 37 կիլոմետր): Դրա մշակմամբ զբաղվել է Reymond Langton Design բյուրոն: Նավի առանձնահատկությունը թենիսի խաղահրապարակն Է, որն ունի 20 մետր երկարություն, 10 մետր լայնություն եւ 6 մետրի հասնող առաստաղ:
 Զբոսանավի շինարարության ամբողջական ցիկլը տեւել է ընդամենը 35 ամիս. իր տիրոջն այն կհանձնվի 2017 թվականի գարնանը: Զբոսանավն ամենամեծն է դարձել նավաշինարանի պատմության մեջ:
 Ջո Լյուիսը բրիտանացի բիզնեսմեն է, որի կարողությունը Forbes-ը գնահատում է 5,3 մլրդ դոլար: Նա Tavistock Group ներդրումային ընկերության հիմնական սեփականատերն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել