Lurer.com-ը գրում է.
 Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները համատեղ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտել են մաքսային կանոնների խախտման 46 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում ևս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ՝ հիմնականում նախապատվությունը տալով փոստային առաքանիների ուղուն: Կանխվել է նաև օրինախախտ ճանապարհով Վրաստանից Հայաստան դեղորայքի ներկրման մի քանի փորձ, բացի այդ, այս ամիսներին փորձ է արվել մաքսային կանոնների խախտմամբ երկիր տեղափոխել տարբեր մոդելի 267 բջջային հեռախոս, ինչպես նաև սննդամթերք, զարդեր, բժշկական սարքավորումներ և այլն: Արձանագրվել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել